Հայկական «Դլե Յաման»-ը՝ Կրասնոդարի Գալիցկու այգում

22 Սեպտեմբերի 2026, 20:50

Մշակույթ

Էլեկտրոնային էթնիկ երաժշտության «Violin electric» նախագիծն Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում Կրասնոդարի Գալիցկու այգում հնչում է «Դլե Յաման» երգը։

«Դլե Յաման»-ը հայկական հայտնի ժողովրդական երգ է՝ ողբերգական սիրո մասին։ Այսօր այն ասոցացվում է հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերից մեկի՝ Հայոց ցեղասպանության հետ։

Երգն առաջին անգամ գրի է առել Կոմիտասը՝ Հայաստանի տարբեր բնակավայրերով իր շրջագայությունների ընթացքում։ Նրան է պատկանում նաև ստեղծագործության առաջին դաշնամուրային մշակումը։

Հիմա եթերում