Հայկական դպրոցների ուսուցիչները «Հայ գրերի օրվա» բացման արարողության ժամանակ պարգևներ են ստացել

01 Նոյեմբերի 2023, 17:46

Կրթություն | Հայեր

Մոսկվայում «Հայ գրերի օրվա» տոնի բացման պաշտոնական արարողության ժամանակ Ռուսաստանի հայերի միության նախագահը պարգևատրել է հայկական կիրակնօրյա դպրոցների ուսուցիչներին:

Ուսուցիչները պարգևատրվել են երկարամյա հասարակական և դասախոսական գործունեության համար: ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը հանձնել է «Գերազանցության համար» մեդալներ և ՌՀՄ «վաստակի համար» 2-րդ աստիճանի շքանշաններ: