Հայկական գինիները բարձր գնահատականի են արժանացել հեղինակավոր «Robert Parker Wine Advocate»-ի կողմից

Հայկական «Kataro White 2023» և «Kataro Khndoghni Reserve 2021» գինիները բարձր գնահատականի են արժանացել հեղինակավոր «Robert Parker Wine Advocate»-ի կողմից։

«Kataro White 2023» գինին ստացել է 90 միավոր, իսկ «Kataro Khndoghni Reserve 2021» -ը՝ 91 միավոր։

«Robert Parker Wine Advocate»-ը գինու աշխարհում ազդեցության և վստահելիության ամենաբարձր աստիճան ունեցող, անկախ մասնագիտական հրատարակություն է։