«Հայկական մշակութային ժառանգություն. անցյալը, ներկան և ապագան» խորագրով համաժողով՝ Գլենդելում

11 Փետրվարի 2025, 22:30

Մշակույթ

Գլենդելում օրերս տեղի է ունեցել «Հայկական մշակութային ժառանգություն. անցյալը, ներկան և ապագան» խորագրով համաժողով: Համաժողովին ելույթներով և զեկույցներով հանդես են եկել համայնքային գործիչներ, գրողներ, արվեստաբաններ, իրավաբաններ և այլք:

«Ելույթս Անի քաղաքի մասին էր: Վերջերս Գյուլբենկյան հիմնադրամի և թուրքական կազմերպության համատեղ ջանքերով ստեղծվեց Ani App-ը, որը շատ հետաքրքիր ձևով ներկայացնում է Անիի ողջ պատմությունը, ինչպես նաև եկեղեցիները»,- Alpha News-ի հետ զրույցում պատմել է Դեյվիսի Կալիֆորնիայի համալսարանի ներկայացուցիչ Հեղնար Վան Փալը:

ԵՊՀ Մշակութային ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանն էլ իր զեկույցն ամբողջովին նվիրել էր Արցախի մշակութային ժառանգության, հետազոտության խնդիրներին:

«Երկար տարիներ գլխավորել եմ Տիգրանակերտի հնագիտական արշավախումբը Արցախում, և իմ զեկույցը նվիրված է հենց Արցախի մշակութային ժառանգության հետազոտության խնդիրներին: Մենք խումբ ենք կազմել և ստեղծել «Monument Watch» եռալեզու կայքը: Այսօր այն աշխարհում ամենաընդարձակ ակադեմիական պորտալն է Արցախում հայ մշակութային ժառանգության մասին: Ես ներկայացրեցի, թե ինչպես ենք ստեղծել այն, ինչ իրավիճակ է այսօր Արցախում այդ ժառանգության հետ կապված, ինչ միջոցներ ենք կիրառում և ինչ հույսեր ունենք դրանց հետ կապված»,- Alpha News-ի հետ զրույցում ասել է Համլետ Պետրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։