Հայկական նորաձևությունը՝ Numéro Switzerland ամսագրի էջերում․ եվրոպացիները բացահայտում են Երևանի երիտասարդ դիզայներներին
18 Հոկտեմբերի 2026, 20:40
Շվեյցարական Numéro Switzerland ամսագիրը հրապարակում է նվիրել հայ դիզայներների նոր սերնդին և Հայաստանի ժամանակակից նորաձևության ոլորտի զարգացմանը։
Հրապարակման կենտրոնում Երևանի երիտասարդ դիզայներներն են, որոնք ձևավորում են իրենց ինքնատիպ ոճն ու նորաձևության սեփական դիմագիծը՝ ոգեշնչվելով մշակութային հիշողությունից, ազգային ժառանգությունից և հայկական արհեստագործության ավանդույթներից։
Ամսագիրն ընդգծում է, որ հայկական նորաձևությունը չի սահմանափակվում համաշխարհային միտումներին հետևելով․ այն ձևավորում է ճանաչելի ոճ և աստիճանաբար իր տեղն է զբաղեցնում եվրոպական նորաձևության քարտեզում։
Դիզայներներին ներկայացնող լուսանկարչական շարքի հեղինակներն են լուսանկարիչ Գարեն Բարսեղյանն ու ոճաբան Անգելինա Խաչատուրյանը։
Numéro Switzerland-ը միջազգային Numéro ամսագրի շվեյցարական տարբերակն է։ Հրատարակությունը մասնագիտացած է նորաձևության, արվեստի, դիզայնի, լուսանկարչության և ժամանակակից մշակույթի թեմաներով։