Հայկական շախմատային ակումբի նախաձեռնությամբ Սանկտ Պետերբուրգում մրցաշար կանցկացվի

22 Մարտի 2024, 20:11

Սպորտ

ARMONIA gastrobar հաստատությունում մարտի 23-ին կանցկացվի շախմատի մրցաշար, որի կազմակերպիչը Սանկտ Պետերբուրգի հայկական շախմատային ակումբն է։ Այս մասին հայտնում է ակումբի կայքը:

Մասնակիցներին սպասվում են համեղ հյուրասիրություններ ARMONIA gastrobar-ի կողմից, մրցանակներ՝ մրցանակային տեղերի համար: