Հայկական թատրոնները կմասնակցեն միջազգային հեղինակավոր փառատոնի

07 Մայիսի 2024, 09:00

Մշակույթ

Սանկտ Պետերբուրգում մայիսի 22-30-ը Ալեքսանդր Բրյանցևի անվան պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի կունենա հոբելյանական 25-րդ միջազգային թատերական փառատոնը։ «Երիտասարդություն, թատրոն, ֆեստ» խորագրով փառատոնին միջազգային ծրագիրը կներկայացնեն Հայաստանի, Բրազիլիայի, Ղազախստանի, Իրանի, Իրաքի, Թուրքիայի, Բելառուսի և Թունիսի թատրոնները։

Հայաստանից փառատոնին կմասնակցեն Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական և Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնները:

Միջոցառման հյուրը կլինի Էմիր Կուստուրիցան։