Հայկական «Թումո» կրթական ցանցը սկսել է գործել Իսպանիայում
28 Մայիսի 2026, 11:00
Հայկական «Թումո» (TUMO) կրթական ցանցը Իսպանիայում բացել է իր առաջին կենտրոնը։ Նոր հաստատությունը շաբաթական կկարողանա ընդունել մինչև 1000 դեռահասի։ Այցելուները կսովորեն ծրագրավորում, անիմացիա, ֆիլմերի և խաղերի ստեղծում, երաժշտություն, լուսանկարչություն և ռոբոտաշինություն։
Նոր կենտրոնը տեղակայվել է 1909 թվականին կառուցված պատմական շենքում, որը նախկինում օգտագործվել է որպես գինու պահեստ, իսկ ավելի ուշ՝ հայտնի դիզայներ Ֆիլիպ Սթարքի նախագծով վերափոխվել է «Azkuna Zentroa» մշակութային կենտրոնի։
«Թումո»-ից հայտնել են, որ իրենց գործունեության 15-ամյակի առթիվ նախատեսում են մինչև 2026 թվականի վերջը ցանցն ընդլայնել՝ հասցնելով 25 կենտրոնի աշխարհի 15 երկրում։