Հայկական խաչքարերը ոգեշնչել են Backes & Strauss-ի դիզայներներին
26 Հունվարի 2025, 19:14

Շքեղ իրեր ստեղծող բրիտանական աշխարհահռչակ բրենդը ներկայացրել է «Khachkar Collection» Backes & Strauss հավաքածուն: Յուրօրինակ թվատախտակների ստեղծման համար դիզայներներին ոգեշնչել են հայկական խաչքարերը, իսկ հավաքածուն արտացոլում է միջնադարյան քրիստոնեական հայկական արվեստի հարուստ գեղարվեստական ավանդույթները:
Հավաքածուն AGBU-ի (Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն) և Backes & Strauss-ի հետ համագործակցության արդյունք է և ներառում և ներառում է 5000, 6500 և 12500 դոլար արժողությամբ 50 ժամացույց։ Հավաքածուի վաճառքից ստացված հասույթի 100%-ը կուղղվի ՀԲԸՄ համաշխարհային օգնության հիմնադրամին: