Հայկական «Yeprem» ապրանքանիշը ներկայացվել է «Էմիլին Փարիզում» սերիալի 5-րդ եթերաշրջանում

24 Դեկտեմբերի 2025, 14:45

Մշակույթ

Հայկական ոսկերչական «Yeprem» ապրանքանիշը ներկայացվել է հանրահայտ «Էմիլին Փարիզում» («Emily in Paris») սերիալի հինգերորդ եթերաշրջանում, որի ցուցադրությունը Netflix-ը սկսել է դեկտեմբերի 18-ից։

Նոր եթերաշրջանում «Yeprem»-ի զարդերը ցուցադրվում են մի շարք դրվագներում, ինչպես նաև բրենդը ներկայացված է «Էմիլին Փարիզում․ նորաձևության ուղեցույց» գրքի շապիկին։ Գիրքը հեղինակել է սերիալի զգեստների նկարիչ Մերիլին Ֆետուսսին, իսկ այն հրատարակվել է «Assouline» հրատարակչության կողմից։

««Էմիլին Փարիզում»-ը վերադառնում է 5-րդ եթերաշրջանով։ Նորաձևությունը կրկին կենտրոնական տեղ է գրավում։ «Yeprem»-ն այս եթերաշրջանի նորաձևության պատմության մի մասն է։ Պատրաստվեք այս եթերաշրջանում էկրանին տեսնել բացառիկ զարդեր», — նշված է բրենդի սոցիալական էջում։

«Yeprem» ապրանքանիշը ստեղծվել է լիբանանահայ Եփրեմ Չաքարդեմյանի կողմից 1964 թվականին Բեյրութում: Այսօր ոսկերչական տունն ամբողջ աշխարհում ունի 26 խանութ։ Բրենդի երկրպագուների թվում են բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ Ջենիֆեր Լոպեսը, Քիմ Քարդաշյանը, Սոֆյա Վերգարան և այլք։

Հիմա եթերում