Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
24 Ապրիլի 2024, 10:40
Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Մարտին Զոնեբորնի խոսքով՝ Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում գերմանացի պատգամավորը, անդրադառնալով արցախահայության բռնի տեղահանմանը, մտահոգություն է հայտնել ԵՄ անգործության վերաբերյալ։
«Ավելի քան 100.000 հայեր ստիպված են եղել լքել իրենց տներն Արցախում՝ բարբարոս ադրբեջանցի օկուպանտների պատճառով։ Արցախում մշակութային վայրերի, եկեղեցիների, ամբողջ գյուղերի ավերումը համալրել է Հայոց ցեղասպանության սարսափելի պատմությունը։ Առավել մտահոգիչ է այն, որ Եվրամիությունը ձեռքերը ծալած կանգնել եւ աջակցում է ագրեսորներին գազային գործարքների միջոցով և չի կարողանում որևէ քայլ ձեռնարկել: Հայ ժողովուրդը տառապում է, և ժամանակն է, որ ԵՄ-ն դիրքորոշում որդեգրի։ Ես իմ կուսակցության անունից ներողություն եմ խնդրում ԵՄ-ի բարոյական անկման համար», — ասել է Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Մարտին Զոնեբորնը։