«Հայոց Եկեղեցու պատմությունը շատ կարևոր է, այն պետք է իմանալ». Alpha News-ի հարցումը

08 Հուլիսի 2023, 15:25

Կրթություն

Alpha News-ը Երևանում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե արդյոք քաղաքացիները կցանկանային, որ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան շարունակվեր դասավանդվել հայկական դպրոցներում:

Հարցվածների մեծ մասը պատասխանել է, որ բոլոր հայերը պետք է իմանան իրենց եկեղեցու և իրենց պետության պատմությունը:

«Հայոց Եկեղեցու պատմությունը» պետք է դասավանդվի դպրոցներում, քանի որ այն սերտորեն կապված է և՛ մեր արվեստի, և՛ քաղաքականության, և՛ մնացած ամեն ինչի հետ», — ասել է հարցվածներից մեկը:

«Մենք քրիստոնյա ենք, իհարկե, պետք էլ պահպանել առարկան», «Հայոց եկեղեցու պատմությունը շատ կարեւոր է, եւ պետք է իմանալ», «նրանց հեռացրեք(իշխանությանը) առարկան պահեք», — այսպես են պատասխանել Alpha News-ի հարցման մասնակիցները: