Արցախում «Հայոց պատմություն» առարկայից անց է կացվել միասնական քննություն
28 Հունիսի 2023, 08:48
Այսօր՝ հունիսի 27-ին, անց է կացվել ընդունելության միասնական քննություն «Հայոց պատմություն» առարկայից։
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միասնական քննությունն ընթանում է համար 6 հիմնական և համար 8 ավագ դպրոցներում ստեղծված քննական կենտրոններում։
«Քննությանը հայտագրված ոչ բոլոր դիմորդներն են ներկայացել քննական կենտրոն։ Սակայն, ընդհանուր առմամբ, դիմորդների թիվը համարում ենք բավարար։ Ժամը 08:30-ին սկսել ենք կազմակերպչական աշխատանքները, իսկ 09:25-ին՝ տրվել է քննության մեկնարկը։ Դիմորդները հանգիստ մթնոլորտում աշխատում են։ Հույս ունենք, որ արդյունքները գոհացուցիչ կլինեն»,- «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է համար 8 դպրոցում ստեղծված քննական կենտրոնի ղեկավար Լյովա Գևորգյանը։
Նա նշել է, որ քննության արդյունքները հայտնի կլինեն հինգ օր անց։