«Հայրենական մեծ պատերազմի վետերանները դեռ շարքերում են». Երևանում նշում են Հաղթանակի օրը

09 Մայիսի 2024, 12:10

Քաղաքականություն

Հայրենական Մեծ պատերազմի վետերանները մինչ օրս ծառայության մեջ են: Այս մասին գրում է «Հայաստանում ռուսական տան» պաշտոնական տելեգրամյան ալիքը:

«Հայրենական մեծ պատերազմի վետերանները դեռ շարքերում են։ Այսօր նրանք առաջինը ծաղիկներ դրեցին Անհայտ զինվորի շիրիմին և Երևանի «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակին», — ասված է հաղորդագրության մեջ: