Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
18 Նոյեմբերի 2026, 22:45
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել ողբերգական դեպքի մասին։ Նոյեմբերի 18-ին ՊՆ N զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Ն. Բ.-ի դին՝ հրազենային վնասվածքով:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ներկայում ընթանում է նախաքննություն:
Պաշտպանության նախարարությունը խորին վշտակցություն և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։