Հայտնի է՝ երբ և որտեղ է Փաշինյանը չեղարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագիրը
25 Հունվարի 2024, 15:05
(Արարատ Միրզոյանը չի կարող սա չիմանալ)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․
«ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին մեկնաբանելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետերի կատարման շուրջ ստեղծված իրավիճակը՝ բառացիորեն հայտարարեց հետևյալը.
«Նոյեմբերի 9-ի հայտարարությունն առանձնապես չի գործում: Ինչի՞ մասին է խոսքը, երբ հայտարարությունը ստորագրած երեք կողմերից երկուսը մի շարք կետերով խախտել են այն։ Հայաստանը միշտ պատրաստ է եղել կատարել իր պարտավորությունները»։
Նա նաև նշել է, որ հայկական կողմը որևէ միջանցք ստեղծելու պարտավորություններ չունի։ Ընդ որում, ոչ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ, ոչ էլ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության համաձայն:
Միրզոյանը նաև հայտարարեց, որ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի Զինված ուժերը ագրեսիա են սանձազերծել Հայաստանի դեմ և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Միրզոյանը նշեց, որ Հայաստանը, հիշելով Ռուսաստանի հետ ունեցած երկկողմ պարտավորությունները և ՀԱՊԿ ձևաչափը, դիմեց իր գործընկերներին։
«Մենք պատասխան ենք ստացել, որ ռուսական կողմը դժվարանում է գնահատել, թե որքանով է խախտվել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- ասաց Միրզոյանը։
Դրանից հետո 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում քառակողմ հանդիպման ժամանակ հայտարարություն է ընդունվել, որում նշվել էր, որ Երևանի և Բաքվի միջև սահմանազատումը պետք է իրականացվի Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի համաձայն։
Հիմա դիտարկենք Արարատ Միրզոյանի հայտարարությունների էությունը.
1. 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը փաստացի չեղարկվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ բանակցությունների ընթացքում։
2020 թվականի նոյեմբերին ռուս խաղաղապահները եկան այն տարածք, որի կարգավիճակը վիճելի էր, սակայն Պրահայում Նիկոլ Փաշինյանի անձնական որոշմամբ այդ տարածքը ճանաչվեց Ադրբեջանի մաս։ Ինքը՝ Փաշինյանը, փաստորեն, նաև ինքն իրեն ճանաչեց որպես «անջատողական ռեժիմի հովանավոր», քանի որ կառավարության նիստերի ժամանակ բազմիցս հայտարարել էր, որ «ՀՀ իշխանությունները «աննախադեպ» ծավալով ֆինանսական օգնություն են ցուցաբերում Արցախին»։
2. Արցախի դեմ «պրահայան դավադրության» վերաբերյալ իր մեկնաբանությամբ Միրզոյանը կրկին կրկնել է իշխանությունների այն կեղծ թեզը, թե «Հայաստանի տարածքային ամբողջականությունն ապահովելու համար անհրաժեշտ է հանձնել Արցախը»։ Նկատենք, որ «պրահայան դավադրությունից» հետո Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը «այնքան ուժեղ էին ապահովվել», որ Երասխի մետալուրգիական կոմբինատը տեղափոխվեց, կրակոցները Ադրբեջանի հետ սահմանին չդադարեցին, իսկ պաշտոնական Բաքուն, դատելով Իլհամ Ալիևի վերջին հարցազրույցը, ոչ միայն չի ճանաչում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն, այլև կասկածի տակ է դնում հայկական պետության գոյությունը։
Այսինքն՝ Արցախի հանձնումը, որն իբր տեղի է ունեցել «Հայաստանի անվտանգությունն ապահովելու» համար, ցանկալի արդյունքի չի բերել։ Բաքուն ստացել է Արցախը, բայց Հայաստանին «կադաստրային վկայական» չի տվել, ու ոչ միայն Ռուսաստանը, այլև նույնիսկ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, ով Պրահայում սեփական նպատակներն էր հետապնդում, պատասխանատվություն չեն կրում այս ամենի համար։ Իսկ Հայաստանի և Արցախի շահերը պետք է պաշտպաներ Նիկոլ Փաշինյանը։ Բայց նա չարեց դա:
3. Միրզոյանն իր ելույթում փաստացի խոստովանեց, որ «Մոսկվայի կողմից պատշաճ/ցանկալի արձագանքի բացակայության» պատճառը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանափակված սահմանի բացակայությունն է։ Իսկ երբ 2021-ի նոյեմբերին Փաշինյանը Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ համաձայնեցրեց փաստաթուղթ, ըստ որի՝ ստեղծվում է միջկառավարական հանձնաժողով՝ սահմանազատում իրականացնելու համար երկու պետությունների միջև, միթե ինքը դրանով չէր ընդունում, որ նոր պայմաններում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանը պետք է նորից հաստատվի:
Ի հավելումն, արձանագրենք, որ 2022 թվականի հոկտեմբերին պատերազմի ավարտից անցել է 2 տարի և սահմանագծման միջկառավարական հանձնաժողովի ստեղծումից մեկ տարի, ինչ է արել անձամբ Արարատ Միրզոյանն ու նրա գլխավորած գերատեսչությունը ՝ սահմանազատման գործընթացն ավելի շուտ սկսելու, Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու Ադրբեջանի փորձերը ապալեգիտիմացնելու համար։
Արարատ Միրզոյանն ամեն ինչ հիանալի է հասկանում. նա գիտի Արցախը Ադրբեջանին հանձնելու ամսաթիվն ու վայրը։ Նա նաև լավ գիտի, որ հնարավորություն կար ոչ միայն Արցախը հայկական պահել, այլև սահմանազատումով լուծել Բաքվի հետ խնդիրները։ Սա քաղաքական կամք էր պահանջում։ Սակայն Միրզոյանն ու նրա անմիջական ղեկավարը այլ ճանապարհով գնացին. նրանց քայլերի տրամաբանությունը հետևյալն էր՝ կա Արցախ և Հայաստանը նրա հետ կապող Լաչինի միջանցքը, ու քանի որ կա Լաչինի միջանցք, հետևաբար, Ադրբեջանը պահանջում է հաղորդակցություն Հայաստանի տարածքով՝ Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայության հսկողության ներքո։ Եթե Արցախը չլինի, չի լինի Լաչինի միջանցքը։ Չի լինի Լաչինի միջանցք ՝ Ադրբեջանն իրավունք չի ունենա Հայաստանի միջոցով հաղորդակցություն պահանջել, և առավել ևս կկորչի այդ հաղորդակցությունների նկատմամբ Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության վերահսկողության գործոնը։
Ռուս սահմանապահներին հաղորդակցությունների նկատմամբ հսկողություն չտալու համար (հսկողություն՝ համաձայն փաստաթղթի, որը ստորագրել է ինքը՝ Փաշինյանը), նա հանձնեց Արցախը։ Բայց Արարատ Միրզոյանն այլ կերպ է մեկնաբանում իրականությունը…
Իշխանություններն այստեղ էլ են փորձում մոլորեցնել հասարակությանը: Եթե նման սկզբունքային հարցում նրանք անկեղծ չեն հասարակության հետ ու իրենց ընտրողների հետ, ապա պատկերացրեք, թե ինչքան այլ հարցերում են նրանք բացահայտ խեղաթյուրում իրականությունը ՝ ամեն ինչ ներկայացնելով այլ լույսի ներքո…
Մտածեք այս ամենի մասին…