Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահական ընտրությունները

07 Դեկտեմբերի 2023, 12:20

Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնության խորհուրդը երկրում նախագահական ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին, պալատը միաձայն հաստատել է որոշումը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին, որի տրամադրության տակ է հայտնվել փաստաթղթի տեքստը:

«Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրությունները նշանակել 2024 թվականի մարտի 17-ին։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից», — գրված է փաստաթղթում:

Արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման օրը որոշվել է նաև Բաքվում։ Ադրբեջանի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի փետրվարի 7-ին, Մինչդեռ, ըստ պլանի, դրանք պետք է անցկացվեին 2025 թվականին:.