CNN-ի հեռուստադիտողները հայտնել են Բայդեն-Թրամփ բանավեճի հաղթողի անունը

28 Հունիսի 2024, 10:51

Քաղաքականություն

Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուներ Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի միջև կայացել է առաջին հեռուստաբանավեճը: CNN-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հեռուստադիտողների 67%-ի կարծիքով՝ հանրապետական թեկնածուն գերազանցել է գործող նախագահին:

Համաձայն դրա արդյունքների՝ հեռուստադիտողների միայն 33%-ն է կարծում, որ Ջո Բայդենն ավելի լավ է հանդես եկել, քան իր մրցակիցը։

CNN-ը նշում է, որ հարցման արդյունքները չեն արտացոլում բոլոր ընտրողների կարծիքը: Ընդ որում, հեռուստաալիքը և նրա լսարանը համարվում են Դեմոկրատական կուսակցության համակիրներ։

Բանավեճից առաջ ընտրողները (55% ընդդեմ 45%) ասել են՝ ակնկալում են, որ Դոնալդ Թրամփը ավելի լավ հանդես կգա, քան ԱՄՆ ներկայիս նախագահը։

Հիմա եթերում