Հայտնի է՝ ովքեր են եղել ազգային ժյուրիի անդամները. նրանք 12 միավոր տվել են Ադրբեջանի դաշնակից երկրին
Մայիսի 13-ին Լիվերպուլում ավարտվեց «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը։ Հաղթող ճանաչվեց Շվեդիան։ Հայաստանի պատվիրակ Բրյունետը զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը։
Ուշագրավ էր այն հանգամանքը, որ Հայաստանի ազգային ժյուրին 12 միավորը տվել էր Իսրայելին։ Վերջինս Հայաստանին ոչ մի միավոր չէր տվել։
Ֆեյսբուք սոցիալական ցանցի բազմաթիվ օգտատերի դժգոհությանն է արժանացել ազգային ժյուրիի այս որոշումը:
Օգտատերերին բարկացրել է այն փաստը, որ Իսրայելը հանդիսանում է մեր թշնամի Ադրբեջանի դաշնակիցը, բայց Հայաստանը ամենաբարձր միավորը նրան է բաշխել։ Ի դեպ Ադրբեջանի ազգային ժյուրին ևս 12 միավոր էր տվել Իսրայելին։
Հայաստանի ազգային ժյուրիի կազմում էին Սոնա Ռուբենյանը, Հրաչ Քեշիշյանը, Արսեն Գրիգորյանը, Դավիթ Բադալյանը, Վահագն Գևորգյանը։