Հայտնի է՝ ովքեր են եղել ազգային ժյուրիի անդամները. նրանք 12 միավոր տվել են Ադրբեջանի դաշնակից երկրին

14 Մայիսի 2023, 12:21

Կարծիք | Մշակույթ

Մայիսի 13-ին Լիվերպուլում ավարտվեց «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը։ Հաղթող ճանաչվեց Շվեդիան։ Հայաստանի պատվիրակ Բրյունետը զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը։

Ուշագրավ էր այն հանգամանքը, որ Հայաստանի ազգային ժյուրին 12 միավորը տվել էր Իսրայելին։ Վերջինս Հայաստանին ոչ մի միավոր չէր տվել։ 

Ֆեյսբուք սոցիալական ցանցի բազմաթիվ օգտատերի դժգոհությանն է արժանացել ազգային ժյուրիի այս որոշումը:

Օգտատերերին բարկացրել է այն փաստը, որ Իսրայելը հանդիսանում է մեր թշնամի Ադրբեջանի դաշնակիցը, բայց Հայաստանը ամենաբարձր միավորը նրան է բաշխել։ Ի դեպ Ադրբեջանի ազգային ժյուրին ևս 12 միավոր էր տվել Իսրայելին։

Հայաստանի ազգային ժյուրիի կազմում էին Սոնա Ռուբենյանը, Հրաչ Քեշիշյանը, Արսեն Գրիգորյանը, Դավիթ Բադալյանը, Վահագն Գևորգյանը։ 

Հիմա եթերում