Հայտնի է, թե որ դեպքում «Այաքսը» ձեռք կբերի Սպերցյանին

06 Հուլիսի 2023, 16:45

Սպորտ

Ամստերդամի «Այաքս» ֆուտբոլային ակումբը շարունակում է հետաքրքրվել «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանով: Voetbalnieuws-ի փոխանցմամբ՝ հայ կիսապաշտպանի տրանսֆերը կկայանա միայն այն դեպքում, եթե «Այաքսը» վաճառի իր ֆուտբոլիստներից մեկին:

Նախքան խոշոր գնումներ կատարելը, ակումբը պետք է «բաժանվի» մի շարք ֆուտբոլիստներից՝ հաշվի առնելով Չեմպիոնների լիգայի անցաթուղթը:

Անցած մրցաշրջանում 23-ամյա Սպերցյանը 41 խաղում դարձել է 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: Նրան հավակնում են մի քանի եվրոպական ակումբներ, այդ թվում ՝ ՉԼ-ի գործող հաղթող «Մանչեսթեր Սիթին»։ Ֆուտբոլիստի համար մրցավազքում ֆավորիտ է համարվում «Այաքսը»։