Հայտնի գիտնական Արտյոմ Օհանովն արժանացել է «Գիտությանը հավատարմության համար» մրցանակին

27 Հոկտեմբերի 2023, 20:32

Մշակույթ

Ռուս և ամերիկացի բյուրեղագետ, քիմիկոս, ֆիզիկոս, նյութագետ Արտյոմ Օհանովին շնորհվել է մրցանակ՝ «Գիտությանը հավատարմության համար»։ Այս մասին հենց ինքը՝ Օհանովն է հայտնել տելեգրամյան իր ալիքում։

«Գիտությանը հավատարմության համար» մրցանակն ինձ համար կատարյալ անակնկալ էր։ Առաջին անակնկալն այն էր, որ ես առաջադրվեցի այս գլխավոր մրցանակին՝ գիտությունը հանրահռչակելու համար։ Եվ այսօր ես ստացա այս մրցանակը։ Այն ինձ ներկայացրեց գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը։

Այսօր առավոտյան ես Չինաստանում էի, որտեղ երեկ դասախոսություններ կարդացի НАУКА0+ փառատոնին։ Իսկ հետո՝ տասը ժամ չվերթ դեպի Մոսկվա և 2,5 ժամ՝ խցանումների մեջ՝ մրցանակաբաշխությունից առաջ։ Հասնելով վերջին պահին՝ իմացա, որ դարձել եմ այս մրցանակի 1-ին աստիճանի դափնեկիր»,- գրել է Օհանովը։