Հայը երբեք չի մոռանալու այս ծանր հանցագործությունը, մենք պահանջատեր ենք. Վահրամ Մխիթարյան

23 Ապրիլի 2025, 23:05

Քաղաքականություն

Alpha News-ի հետ զրույցում Ջահերով երթին մասնակցող քաղաքացիներից մեկն ասել է․

«Ամեն տարի մասնակցում եմ Ջահերով երթին, ոնց կարող է հայ մարդը չմասնակցի այս երթին։ Չնայած ծանր ժամանակներ են, բայց հիմա առավել ևս ավելի կարևոր է Ջահերով երթին մասնակցել՝ աշխարհին պիտի ցույց տալ, նաև մեր ներքին ու արտաքին թշնամիներին, որ հայը երբեք չի կարող մոռանալ այդ ծանր հանցագործությունը»,- ասել է նա։