Հայը հնարավոր է գնի անգլիական ֆուտբոլային ակումբը

11 Հունիսի 2024, 09:40

Սպորտ

Լոնդոնաբնակ ներդրող, բարերար Վաչե Մանուկյանի ղեկավարած կոնսորցիումը միացել է անգլիական «Էվերտոն» ֆուտբոլային ակումբը գնելու պայքարին։ Այս մասին գրում է Guardian-ը։

Մանուկյանը 400 միլիոն ֆունտ ստեռլինգի առաջարկ է ներկայացրել՝ ակումբը գնելու համար՝ ներգրավելով ներդրողներ նաև ԱՄՆ-ից ու Ծոցի երկրներից։

Անգլիայի Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանում «Էվերտոն»-ը զբաղեցրել է 15-րդ տեղը։ «Էվերտոն»-ը անգլիական ֆուտբոլի հնաբնակներից է, հիմնադրվել է 1878 թվականին։