Հենրիխ Մխիթարյան․ Մենք ուժեղ ենք եւ կապացուցենք խաղադաշտում

20 Օգոստոսի 2023, 11:14

Սպորտ

Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է հաղթանակը Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում։

 Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով պարտության է մատնել «Մոնցային»։ Մխիթարյանը մեկնարկային կազմում մասնակցել էր ամբողջ հանդիպմանը։

«Ես միշտ եղել եմ կիսապաշտպան, բայց կարող եմ խաղալ նաեւ հարձակման գծում կամ երկրորդ հարձակվողի դիրքում՝ ինչպես կորոշի մարզիչը։

Մենք դեռ մեծ ցանկություն ունենք դարձյալ խաղալ Չեմպիոնների լիգայում, եւ մենք ձգտում ենք նաեւ նվաճել երկրորդ աստղը։ Մենք ուժեղ ենք եւ կապացուցենք խաղադաշտում։

Մենք ունենք շատ լավ կիսապաշտպանություն՝ Չալհանօղլուն, Բարելա, Ֆրատեզի։ Յուրաքանչյուրն էլ արժանի է խաղալ մեկնարկային կազմում եւ կարող է մեծ օգուտ տալ թիմին։ Մարզիչն անպայման յուրաքանչյուրիս տեղ կտա եւ ցույց կտա, որ արժանի ենք լինել թիմում»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է gianlucadimarzio-ն։

Իտալիայի առաջնության երկրորդ տուրում «Ինտերը» կհյուրընկալվի «Կալյարիին»։ Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 28-ին։