«Ինտեր»-ը հաղթեց «Բարսելոնային» և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ
07 Մայիսի 2025, 11:02

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ինտեր»-ը Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում լրացուցիչ ժամանակում 4:3 հաշվով հաղթել է «Բարսելոնա»-ին: Հիմնական ժամանակում գրանցվել է ոչ ոքի՝ 3:3:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, միլանյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում անցկացրել է 79 րոպե: Նրան փոխարինման է դուրս եկել Դավիդե Ֆրատեզին, որը 99-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ և հաղթանակ պարգևել «Ինտեր»-ին։
Հաղթանակն «Ինտեր»-ին թույլ տվեց դուրս գալ եզրափակիչ, որտեղ նա կմրցի Լոնդոնի «Արսենալ»-ի և ֆրանսիական «ՊՍԺ»-ի հետ:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 31-ին Մյունխենի «Ալիանս Արենա» մարզադաշտում:



