Հենրիխ Մխիթարյանն ապաքինվում է, չի բացառվում նրա մասնակցությունը «Լացիո»-ի դեմ խաղին. ԶԼՄ-ներ
16 Մայիսի 2025, 12:53

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն աջ ազդրի մկանային հոգնածությունից հետո ապաքինման ճանապարհին է։ Այս մասին հայտնում է իտալական «La Gazzetta dello Sport» թերթը:
Ըստ աղբյուրի՝ չի բացառվում, որ Հենրիխը պատրաստ լինի «Լացիո»-ի հետ տնային հանդիպմանը (խաղը կկայանա մայիսի 18-ին): Նախատեսվում է, որ մինչև ուրբաթ ֆուտբոլիստը կվերադառնա ընդհանուր խմբի հետ մարզումներին։