Հենրիխ Մխիթարյանն ավարտում է կարիերան «Ինտեր»-ում

25 Հունիսի 2025, 13:10

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ ավարտում է ֆուտբոլային կարիերան ․ «Ինտեր»-ը լինելու է իր վերջին ակումբը: Նա նշել է, որ չի պլանավորում վերադառնալ Հայաստանի առաջնություն և հանուն փողի չի հետաքրքրվում տրանսֆերներով:

«La Repubblica»-ին տված հարցազրույցում կիսապաշտպանը նշել է. «Չեմ ուզում ավարտել կարիերաս, իսկ հետո զղջալ, որ դա ժամանակից շուտ եմ արել: «Ինտեր»-ից հետո՝ վերջ: Ես չեմ ուզում իջեցնել մակարդակս: Չեմ վերադառնա Հայաստան: Այնպիսի ուղղություններն, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, ինձ նույնպես չեն հետաքրքրում։ Ամենայն հարգանքով, բայց ես սիրում եմ ֆուտբոլը հենց խաղի համար, այլ ոչ թե փողի։

Ամեն առավոտ ես արթնանում եմ մարզվելու ցանկությամբ և ցույց տալու համար, թե ինչի եմ ընդունակ»:

Մխիթարյանը հասկացրել է, որ մտադիր է հեռանալ ֆուտբոլից բարձր նոտայի վրա՝ առանց փոխզիջումների։