Հենրիխ Մխիթարյանը հավակնում է «Ինտեր»-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

01 Հունիսի 2026, 14:40

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է թիմի՝ մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների ցանկում։

37-ամյա հայ ֆուտբոլիստը շարունակում է բարձր մակարդակի խաղ ցուցադրել թիմի կազմում։ Մայիսին Մխիթարյանը մասնակցել է «Ինտեր»-ի հինգ հանդիպման՝ դառնալով երկու գոլի հեղինակ՝ ևս մեկ անգամ հաստատելով իր կարևոր դերը թիմում։

Մրցանակի համար կպայքարեն նաև արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամը և խորվաթ կիսապաշտպան Պետար Սուչիչը։