Հենրիխ Մխիթարյանն «Ինտեր»-ի հետ մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու «FIFA 2025» աշխարհի առաջնությանը
13 Հունիսի 2025, 14:36

Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտեր»-ի հետ մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու «FIFA 2025» աշխարհի ակումբային առաջնությանը, որը կհամախմբի բոլոր մայրցամաքների լավագույն ակումբներին։ Այն կանցկացվի նոր ձևաչափով՝ 32 թիմերի մասնակցությամբ։
«Ինտեր»-ը հանդես կգա խմբային փուլում, որտեղ կանցկացնի երեք հանդիպում՝
Հունիսի 17՝ Փասադենա. «Մոնտերեյ» -«Ինտեր»
Հունիսի 21՝ Սիեթլ. «Ինտեր» — «Ուրավա Ռեդ Դայմոնդս»
Հունիսի 25՝ Սիեթլ. «Ինտեր — Ռիվեր Փլեյթ»
Հավաքականի ամենափորձառու խաղացողներից մեկի՝ Մխիթարյանի համար մրցաշարը համաշխարհային ասպարեզում իրեն ևս մեկ անգամ դրսևորելու հնարավորություն կլինի։ Երկրպագուներն անհամբեր սպասում են «Ինտեր»-ի նորամուտին ակումբային առաջնության թարմացված տարբերակում: