Հենրիխ Մխիթարյանը՝ 35 տարեկանից բարձր լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակում

07 Մարտի 2025, 21:45

Սպորտ

GiveMeSport պորտալը կազմել է 35 տարեկանից բարձր 8 լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։ 8-րդ հորիզոնականում է հայտնվել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան 36-ամյա Հենրիխ Մխիթարյանը:

Լավագույններից լավագույնն է ճանաչվել 36-ամյա Ռոբերտ Լևանդովսկին, երկրորդ տեղը զբաղեցրել է 37-ամյա Լիոնել Մեսսին, իսկ լավագույն եռյակը եզրափակել է 39-ամյա Լուկա Մոդրիչը։

Անխել Դի Մարիան, Թոմաս Մյուլերը, Պիեռ Էմերիկ Օբամեյանգը, Սերխիո Բուսկետսը, Մաթս Հումմելսը և Էդին Ջեկոն նույնպես առաջատարների թվում են։