Հենրիխ Մխիթարյանը հետխորհրդային տարածքի ամենաթանկ ֆուտբոլիստների ցուցակի 5-րդ տեղում է

11 Հունիսի 2024, 18:25

Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը զբաղեցնում է 5-րդ տեղը հետխորհրդային տարածքի ամենաթանկ ֆուտբոլիստների ցուցակում: Ֆուտբոլային տրանսֆերների ոլորտում մասնագիտացած Transfermarkt կայքը հրապարակել է հետխորհրդային տարածքի ամենաթանկ ֆուտբոլիստների ցանկը՝ դրանց պիկ արժեքով:

Ցուցակում 5-րդ տեղը զբաղեցնում է Հենրիխ Մխիթարյանը («Մանչեսթեր Յունայթեդ»)՝ 2016 թվականին 37 միլիոն եվրոյով: Ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է Խվիչա Կվարացխելիան («Նապոլի»)՝ 2023 թվականին 85 միլիոն եվրոյով: Երկրորդ տեղում է «Չելսիի» ուկրաինացի կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկը, որի արժեքը կազմել է 60 միլիոն եվրո: Երրորդ հորիզոնականում է նրա հայրենակից Անդրեյ Շևչենկոն (51 միլիոն եվրո)։