Հենրիխ Մխիթարյանը՝ պատմական ռեկորդի շեմին

19 Մայիսի 2025, 19:14

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան և Միլանի «Ինտեր»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը կարող է դառնալ ՈՒԵՖԱ-ի բոլոր ակումբային մրցաշարերի տիտղոսներ նվաճած առաջին ֆուտբոլիստը, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Ըստ աղբյուրի՝ դա հնարավոր կլինի, եթե Միլանի «Ինտեր»-ը, որի կազմում հանդես է գալիս Մխիթարյանը, Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթի ՊՍԺ-ին:

Ավելի վաղ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում 2016-2017 մրցաշրջանում հաղթել էր Եվրոպայի լիգայում: 2021-2022 մրցաշրջանում հայ կիսապաշտպանը, որն այն ժամանակ հանդես էր գալիս «Ռոմա»-ում, դարձել է Կոնֆերենցիաների լիգայի հաղթող:

Նշենք նաև, որ 2024 թվականին Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 12-րդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: