Հենրիխ Մխիթարյանը Վատիկանում հանդիպել է Հռոմի պապի հետ
09 Մայիսի 2026, 19:17
Մայիսի 9-ի առավոտյան Հռոմի պապ Լևոն XIV-ը Կոնսիստորիայի դահլիճում ընդունեց Իտալիայի 2025–2026 մրցաշրջանի չեմպիոն Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստներին, մարզիչներին և ղեկավարությանը։ Սրբազան Քահանայապետը շնորհավորեց թիմին հաղթանակի կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց «համախմբվածության, կարգապահության և անձնվիրության օրինակի համար», գրում է Vatican News-ը։
Նշենք, որ «Ինտեր»-ը Իտալիայի առաջնությունում հաղթանակ տոնեց 21-րդ անգամ՝ ամրապնդելով իր դիրքը երկրի ամենահաջողակ ակումբների շարքում։
Միլանյան թիմի կազմում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն արդեն երկրորդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն։