Հեսա «Եվրատեսիլ»-ում Հայաստանը կանցնի ու բոլորդ «ուռաաա» ստատուսներ կգրեք, բայց մենք վիրավորներ ունենք․ Անդրե
Եվրատեսիլի՝ Հայաստանի այս տարվա պատվիրակ Բրյունետը անցել է կիսաեզրափակիչ: Նա կատարել է «Future lover» երգը:
Երգիչ Անդրեն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում գրել է, որ բոլորն ուռա կգոռան եզրափակիչն անցնելու համար, բայց սահմանին վիրավորներ ունենք՝ նկատի ունենալով երեկվա՝ ադրբեջանական կողմի սադրանքը:
«Հեսա «Եվրատեսիլ»-ում կիսաեզրափակչից Հայաստանը կանցնի եզրափակիչ և բոլորդ «ուրաաա» ստատուսներ կգրեք, հաջողություն եմ մաղթում մեր պատվիրակին, բայց այսօր առավոտից մեր սահմաններում ամբողջ օրը պատերազմ է և կրակում են անդադար, ունենք վիրավոր զինվորներ բայց դուք Ձեր գործին եղեք, չխանգարեմ։ Չհանեմ հանկարծ ձեր խորը քնից»,- գրել է երգիչը:
Անդրեն որոշ ժամանակ անց նաև հավելել է, որ, իր բառերով, «ֆեյքաֆաբրիկան ու դավաճանապաշտ զանգվածը վադացել է» իր այս գրառումից:
«Խոսքս մեր տաղանդավոր Բրյունետին չէր վերաբերում, այլ համատարած անտարբերությանն էր վերաբերում պատերազմական դեպքերի վերաբերյալ: Մեր տաղանդավոր պատվիրակին շնորհավորում եմ իր փայլուն ելույթի համար և մաղթում հաղթանակ: Առաջ Հայաստան»,- հավելել է երգիչը: