ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Լոնդոնի հետ ներգաղթյալների հարցով բանակցելու մասին հրապարակմանը

15 Ապրիլի 2024, 13:03

Քաղաքականություն

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է «The Times» պարբերականի հրապարակմանը, թե Մեծ Բրիտանիան Հայաստանի և մի քանի այլ երկրների ներկայացուցիչների հետ բանակցություններ է սկսել ապօրինի ներգաղթյալներին արտաքսելու օրինագծի շուրջ:

«ՀՀ-ՄԹ-ն ունեն քաղաքական երկխոսության լայն օրակարգ, իսկ կոնկրետ հրապարակման մեջ բարձրացված հարցով բովանդակային կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել»,– Sputnik Արմենիային ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Նշենք, որ պարբերականը գրել էր, որ Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ’Իվուարի և Կոստա Ռիկայի հետ։