ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի վրա հարձակումը

13 Հունիսի 2025, 11:35

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է Իրանի վրա հարձակումը և կոչ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և պահպանել միջազգային իրավունքի նորմերը։ Այս մասին ասվում է ԱԳՆ-ի՝ X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ:

«Իրանի վրա միակողմանի հարձակումը խորը մտահոգություն է առաջացնում։ Հատկապես բանակցությունների հաջորդ փուլի նախաշեմին այն վտանգում է խաղաղ ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային ընդհանուր կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը»,-ասված է հաղորդագրության մեջ: