ՀՀ-ի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները սկսվել են․ Ամիրբեկով

03 Սեպտեմբերի 2026, 11:35

Քաղաքականություն

Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո մենք փաստացի ապրում ենք խաղաղության մեջ։ Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական սրացում չի եղել։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:

Նրա խոսքով՝ կառավարությունների և հասարակությունների միջև երկխոսությունը շարունակվում է, սկսվել են առևտրատնտեսական հարաբերություններ, և մշակվում են հաղորդակցության ոլորտում նախագծեր:

«Միևնույն ժամանակ, մեր հասարակություններից ակնկալվում է նայել դեպի այլ ապագա։ Սա իրոք պատմական հնարավորություն է։ Սակայն խաղաղությունը միայն քաղաքական համաձայնագրերով չի ստեղծվում։ Խաղաղությունը տեղում՝ մարդկանց առօրյա կյանքում պետք է դարձնցել տեսանելի և զգալի։ Իսկ Ադրբեջանում խաղաղությունը տեսանելի դարձնելու գլխավոր խոչընդոտներից մեկը հենց հողի տակ է։

2020 թվականի վերջից ի վեր Ադրբեջանում 437 մարդ է դարձել ականների զոհ՝ նրանք կա՛մ զոհվել են, կա՛մ վիրավորվել։ Յուրաքանչյուր նոր զոհ ոչ միայն հումանիտար ողբերգություն է։ Սա հոգեբանական հարված է ընտանիքների համար։ Սա նաև հասարակությանը հիշեցնում է, որ պատերազմը դեռևս ամբողջովին հետևում չէ, և սա, անխուսափելիորեն, բացասական ազդեցություն է ցուցաբերում նորմալացման գործընթացի նկատմամբ հասարակական վստահության վրա», — նշել է Էլչին Ամիրբեկովը։ 

Հիմա եթերում