ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում առաջընթաց չկա. Արմեն Գրիգորյան

08 Մայիսի 2025, 13:26

Քաղաքականություն

Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված առաջընթաց չկա: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում որևէ նոր բան չկա, այն ինչ հրապարակային եղել է, կարելի է ասել այդքանն է, եթե որևէ նոր բան լինի, բնականաբար, մենք կտեղեկացնենք հանրությանը» — նշել է Գրիգորյանը։