ՀՀ-ից ՌԴ ձկան մատակարարումների ամբողջական արգելքը չի ազդի ռուս սպառողների վրա. Ռուսաստանի ձկնային միություն

29 Հունիսի 2026, 15:30

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանից Ռուսաստան ձկնային արտադրանքի մատակարարումների ամբողջական դադարեցումը չի հանգեցնի բացասական հետևանքների ռուս սպառողների համար։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի ձկնային միությունից։

«Արտաքին մատակարարումների լայն դիվերսիֆիկացումը՝ զուգորդված Ռուսաստանում իշխան ձկան աճեցման կայուն զարգացման հետ, կապահովի մատակարարման կայուն ծավալներ և կնվազեցնի Հայաստանից մատակարարումների դադարեցման ազդեցությունը ռուս սպառողների վրա։ Թուրքիայից, Չինաստանից, Իրանից, Ղրղզստանից, Բելառուսից, Ղազախստանից և Վրաստանից իշխանի ներմուծման աճը, ինչպես նաև ռուսական ձկնաբուծական տնտեսությունների արտադրության ծավալների ավելացումը թույլ կտան խուսափել իշխանի գների բարձրացումից»,- նշել են կազմակերպությունում։

Միությունում ընդգծել են, որ ՀՀ-ից մատակարարվող արտադրանքի հիմնական մասը կազմում է ակվակուլտուրային իշխանաձուկը՝ ինչպես սառեցված, այնպես էլ թարմեցված տեսքով։

«2025 թվականին ՀՀ-ից ներմուծվող արհեստական ավազաններում աճեցված իշխանը կազմել է Ռուսաստանի իշխանի շուկայի մոտ 7 տոկոսը (ըստ քաշի)։ Իսկ 2026 թվականի հունվար-մայիսին ՀՀ-ից ներմուծումը տարեկան կտրվածքով աճել է 20 տոկոսով՝ հասնելով 3 հազար տոննայի, ինչը կազմում է ՌԴ-ի իշխանի ընդհանուր ներմուծման մոտ 10 տոկոսը»,- նշել են միությունից։

Հիմա եթերում