ՀՀ իշխանություններն արգելել են քաղաքագետ Կարեն Իգիթյանի մուտքը երկիր
06 Հուլիսի 2025, 11:54

Հայաստանի իշխանություններն արգելել են քաղաքագետ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոս Կարեն Իգիթյանի մուտքը երկիր:
Իգիթյանի խոսքով՝ ինքը Երևան է վերադարձել Պյատիգորսկից, որտեղ մասնակցել է «Կովկասյան երկխոսություն» ծրագրին, սակայն թույլ չեն տվել հատել սահմանը: ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատակիցները հայտարարել են, որ նրա մուտքը երկիր արգելված է։
«Ո՞րն է արգելքի պատճառը։ Ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու հանդես գա՞լը։ Թե, որ խոսել ենք Թուրքիայի կողմից տարածվող արմատականության մասին։ Ես ապրել և աշխատել եմ Հայաստանում վերջին 16 տարիներին։ Ափսոս, որ հիմա չեմ հանդիպի հարազատներիս, գործընկերներիս՝ դասախոսներիս, ընկերներիս և ուսանողների հետ։ Դասախոսները կհասկանան, թե ինչն է հատկապես տխրեցնում այս իրավիճակում. անհանգստանում ես այն երեխաների համար, որոնք սպասում էին մեր դասախոսություններին, ուզում էին դիպլոմային աշխատանքներ գրել իմ ղեկավարությամբ: Ամեն դեպքում, սա ոչ թե վերջն է, այլ նոր փուլի սկիզբը։ Կապի մեջ կլինենք»,- Facebook-ի իր էջում գրել է Իգիթյանը: