ՀՀ կենտրոնական բանկը միջազգային մրցույթին ներկայացրել է գիտնական Յուրի Հովհաննիսյանի պատկերով մետաղադրամ
12 Հունիսի 2023, 18:05
ՀՀ կենտրոնական բանկը «Մետաղադրամների համաստեղություն» միջազգային մրցույթին ներկայացրել է ականավոր գիտնական Յուրի Հովհաննիսյանի քանդակագործական դիմանկարով մետաղադրամ։
Արծաթե մետաղադրամի վրա պատկերված է Օգանեսոն (Օգ) քիմիական տարրի պատկերը, մակագրությունը՝ «Գերծանր քիմիական տարրերի հայտնաբերում», Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի զինանշանը։
Հուշադրամի հեղինակը Վարդան Վարդանյանն է։
«Մետաղադրամների համաստեղություն» մետաղադրամների միջազգային մրցույթին այս տարի հայտ էին ներկայացրել 23 մասնակից 18 երկրներից։
2022 թվականին Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակի առթիվ ՀՀ կենտրոնական բանկի կողմից ներկայացված մետաղադրամը հաղթող է ճանաչվել «Տարվա մետաղադրամ» անվանակարգում։
«Մետաղադրամների համաստեղությունը» մետաղադրամների միակ միջազգային մրցույթն է, որն անցկացվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում։