ՀՀ-ն 20 մեդալ է նվաճել Մ15-ի գրեփլինգի Եվրոպայի առաջնությունում

25 Մայիսի 2026, 10:00

Սպորտ

Մայիսի 24-ին Երևանում կայացել է 2026 թվականի մինչև 15 տարեկանների գրեփլինգի Եվրոպայի առաջնությունը։ Մրցաշարին մասնակցել են հինգ երկրների ներկայացուցիչներ։

Հայաստանի հավաքականը ներկայացել է մեծ կազմով՝ պատանիների գրեթե բոլոր քաշային կարգերում։ Գորգ են դուրս եկել նաև հայ երկու մարզուհիներ՝ աղջիկների մրցաշարում։ Առաջնությունում հայկական թիմը նվաճել է 20 մեդալ, որոնցից երեքը՝ ոսկե։

Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն են դարձել Ռուբեն Սարգսյանը՝ մինչև 35 կգ քաշային կարգում, Նարեկ Սարգսյանը՝ մինչև 53 կգ քաշային կարգում, և Մոնիկա Ասրյանը, որը հաղթել է աղջիկների մինչև 40 կգ քաշային կարգում։