ՀՀ-ն ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև կայացված կարևոր որոշումը․ Փաշինյան
08 Ապրիլի 2026, 12:40
Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև կայացված կարևոր որոշումը՝ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։ Այս մասին X-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք նաև բարձր ենք գնահատում միջնորդական, այդ թվում՝ Պակիստանի ջանքերը, և խորապես համոզված ենք, որ դիվանագիտությունը պետք է գերակշռի բոլոր չլուծված հարցերը լուծելու և Մերձավոր Արևելքում խաղաղությունը պահպանելու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։