ՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն․ Փաշինյան

20 Օգոստոսի 2026, 11:26

Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է կառավարության առաջիկա 5 տարվա ծրագրին՝ նշելով, որ ընտրությունների արդյունքներով ի վերջո հաղթել է «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսությունը, ինչը նշանակում է, որ այն ՀՀ-ում դարձել է պաշտոնական գաղափարախոսություն։

«Սրանից բխում է հաջորդ արձանագրումը, որը ֆիքսված է կառավարության ծրագրի նախագծում, որ ՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն, որի մասին խոսել ենք»,- շեշտել է նա։

Փաշինյանի խոսքով՝ երրորդ հանրապետությունը հիմնադրվել է հենց առաջին օրից կոնֆլիկտի տրամաբանությամբ, չորրորդ հանրապետությունը ձևավորվում է խաղաղության տրամաբանությամբ։

Հիմա եթերում