ՀՀ ՆԳՆ–ն պատասխանել է Իրանի դեսպանի մեղադրանքներին
14 Հունվարի 2026, 20:39
Ներքին գործերի նախարարության կողմից բոլոր նշված հավաքները սպասարկվել են օրենսդրությամբ սահմանված կարգով, ապահովվել է ինչպես հավաքների մասնակիցների, այնպես էլ դեսպանատան շենքի անվտանգությունը։
Հավաքներից մեկի ընթացքում մասնակիցներից մեկը ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ենթարկվել է վարչական ձերբակալման։
ՆԳՆ–ն ՀՀ օրենքի և միջազգային պարտավորությունների շրջանակներում պարտավոր է չխոչընդոտել քաղաքացիների ազատ տեղաշարժի, խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրացմանը:
ՆԳՆ–ն շարունակելու է խաղաղ հավաքների սպասարկումը՝ օրենքով սահմանված կարգով։