ՀՀ-ում գյուղատնտեսական վիճակագրությունը խիստ պայմանական բնույթ է կրում․ Բաբկեն Թունյան
14 Օգոստոսի 2026, 13:40
Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին էական դրական շարժեր ու բազմաթիվ ծրագրեր են իրականացվել։ Այս մասին Ազգային ժողովում ասել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Բաբկեն Թունյանը։
«Գյուղատնտեսության մասին խոսելու գլխավոր խնդիրն այն է, որ մենք իրականում շատ քիչ բան գիտենք այս ոլորտից։ Մեզ մոտ գյուղատնտեսական վիճակագրությունը խիստ պայմանական բնույթ է կրում։ Երբ Վիճակագրական կոմիտեն հրապարակում է աճի կամ անկման տվյալներ, ես դրանց խիստ վերապահումով եմ մոտենում, քանի որ պարզ չէ, թե ինչի վրա են դրանք հիմնված»,- ընդգծել է Թունյանը։
Պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանի հարցին՝ ներկայացնել ոլորտի զարգացման տեսլականը, Թունյանը նշել է․ «Հայկական գյուղատնտեսությունն աստիճանաբար գնում է դիվերսիֆիկացման և միջազգային ստանդարտներին համապատասխանեցման ճանապարհով»։