ՀՀ-ում զբոսաշրջիկների թիվը հուլիսին նվազել է

08 Օգոստոսի 2026, 18:00

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանում զբոսաշրջիկների թիվը հուլիսին նվազել է, բայց ընդհանուր առմամբ 7 ամսվա ընթացքում աճել է։ Ամենաշատ զբոսաշրջիկները (մոտ 40%) նախկինի պես գալիս են Ռուսաստանից։

Չնայած Մերձավոր Արևելքի հակամարտությանը՝ աճել է նաև Իրանից եկող զբոսաշրջիկների թիվը՝ 96,6 հազարից հասնելով 102,7 հազարի։ Սակայն վիճակագրության մեջ անհնար է տարբերել հանգստի նպատակով ժամանող զբոսաշրջիկներին այն քաղաքացիներից, ովքեր ժամանակավորապես մուտք են գործել Հայաստան հակամարտության սուր փուլի ժամանակ։ Նույնը վերաբերում է նաև Հնդկաստանից զբոսաշրջային հոսքի նվազմանը։