8315 արցախցի ՀՀ քաղաքացիություն է ստացել. ՆԳ փոխնախարար
23 Մայիսի 2025, 12:39

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար մայիսի 20-ի դրությամբ դիմել է Արցախի 9451 բնակիչ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը։
Նրա խոսքով՝ 8315 արցախցի ստացել է ՀՀ քաղաքացիություն։ Խոսքը չափահաս քաղաքացիների մասին է, անչափահասները քաղաքացիություն են ստանում ավտոմատ կերպով, եթե ծնողներից գոնե մեկը քաղաքացիություն է ստացել։
Այսպիսով, քաղաքացիություն է ստացել ավելի քան 2000 անչափահաս։ Փոխնախարարը նշել է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվն աճում է։
Պաշտոնյան, սակայն, չի մանրամասնել, թե քանի արցախցի է մեկնել Հայաստանից: Նա խորհուրդ է տվել այդ տվյալները ճշտել ԱԱԾ-ից: