ՀՀ վերնախավը ցանկանում է հասարակությանն ուղղել դեպի ԵՄ, ինչը չափազանց բարդ է․ Վլադիմիր Կրոտկով

Քաղաքական վերլուծաբան, Ռուսաստանի պետական հումանիտար գիտությունների ակադեմիական համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Վլադիմիր Կրոտկովը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ձգտումը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի ներկա հարաբերությունները մեծապես պայմանավորված են Հայաստանում նախընտրական իրավիճակով։

«Եթե դիտարկենք Ռուսաստանի և Հայաստանի ներկայիս հարաբերությունները, ապա դրանք մեծապես պայմանավորված են Հայաստանի նախընտրական իրավիճակով։ Այն բավական լարված է, քանի որ խորհրդարանական ընտրությունները մեծ նշանակություն ունեն․ դրանցից հետո ձևավորվում է կառավարությունը, այսինքն՝ գործադիր իշխանությունը, որը փաստացի որոշում է երկրի քաղաքական կուրսը»,- նշել է փորձագետը։

Կրոտկովի կարծիքով՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև կան սկզբունքային կառուցվածքային տարբերություններ, որոնք բարդացնում են երկրի միաժամանակյա մասնակցությունը երկու ինտեգրացիոն նախագծերին։

«Հայկական վերնախավը նախատեսում է հասարակությանն ուղղել դեպի Եվրամիություն։ Տեսականորեն դա հնարավոր է, սակայն գործնականում՝ չափազանց դժվար։ Դա երկարաժամկետ գործընթաց է և պահանջում է լուրջ քաղաքական «քարտ-բլանշ»։ Խոսքը ոչ թե 4 տարվա կառավարության գործունեության մասին է, այլ շատ ավելի երկար ժամանակահատվածի»,- ասել է Կրոտկովը։